Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հնդկաստանում յոթ դպրոցական Է զոհվել ավտոբուսների բախման հետեւանքով

Հնդկաստանում յոթ դպրոցական Է զոհվել ավտոբուսների բախման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մադհյա-Փրադեշի նահանգում երկու ավտոբուսների բախվելու հետեւանքով զոհվել Է առնվազն ութ մարդ, որոնցից յոթը դպրոցականներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է PTI գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

«Տվյալների համաձայն, վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն յոթ երեխա, որոնք գտնվում Էին դպրոցական ավտոբուսում, եւ ավտոբուսի վարորդը»,-գործակալությունը մեջբերում Է Սանտա օկրուգի ոստիկանապետի խոսքը, որտեղ տեղի Է ունեցել վթարը: Նշվում Է, որ տուժել Է ութ մարդ: Վթարի հանգամանքները պարզելու համար միջադեպի վայր են ժամանել ոստիկաններ եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]