Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Փաշինյանի` մարզեր այցերով որևէ օրենք չի խախտվում

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Փաշինյանի` մարզեր այցերով որևէ օրենք չի խախտվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի` մարզեր այցելություններով ոչ մի օրենք չի խախտվում: Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել վերջին ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզչության պաշտոնական օրերը հավասար պայմաններ ապահովելու համար են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այցերի լուսաբանմանը՝ Սիմոնյանը նշեց, որ ՔՊ-ն որևէ հեռուստաալիքի չի տիրապետում:

«Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրից այցելել է մարզեր: Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել վերջին ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզարշավի համար տրված այդ տասներկու օրով պարզապես կարգավորում են կանոները, որոնք գործելու են, որ բոլորի համար ապահովեն հավասար պայմաններ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության երկրորդ օրվանից մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկի օրը կարող է զբաղվել քարոզչությամբ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի այցերի լուսաբանմանը՝ ասեմ, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում որևէ հեռուստաալիքի` ի տարբերություն Հանրապետական, Բարգավաճ Հայաստան  և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների: Իսկ Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է այն, ինչ կա, ապահովում է ուղիղ եթերներ, որը չի եղել նախկինում: Բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ուղիղ եթերի ռեժիմով: Եվ որևիցե մեկը չի զանգահարում ու ասում ինչ ցուցադրել, գրաքննություն գոյություն չունի»,-վստահեցրեց Սիմոնյանը:

Սիմոնյանը բացառեց նախկինում տեղի ունեցած բոլոր բացասական երևույթների, այդ թվում վարչական ռեսուրսի օգտագործման կրկնությունը: Նա նշեց, որ ինքը ևս պարտավորվում է նման դեպքերի մասին բարձրաձայնել:

Պատգամավոր նշեց նաև, որ նախընտրական պաստառները կարող են հայտնվել նոյեմբերի 24- 25-ից սկսած: «Այն պարագայում, երբ մի ընտրատարածքում կա առնվազն 180 թեկնածու, կազմակերպությունը պարզապես չի կարող հասցնել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը` նոյեմբերի 26-ի առավոտյան բոլոր պաստառները փակցնել: Օրենքի մեջ այդ առումով որևէ ցուցում չկա»,-նշեց Սիմոնյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված երթի անցկացմանը` նա նկատեց, որ դրանից առաջ էլ երթեր արել և անելու են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]