Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոռոգման ոլորտում վակխանալիա է տիրում, պետք է այս պահից հսկողության տակ առնել ողջ համակարգը. Նիկոլ Փաշինյան

Ոռոգման ոլորտում վակխանալիա է տիրում, պետք է այս պահից հսկողության տակ 
առնել ողջ համակարգը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել: «Հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այսօրվանից պետք է արձանագրել, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի: «Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը. կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց: Իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով: ՀԷԿ-երի ոլորտում ի՞նչ է կատարվում. ինչի մասին կարդում ես, բլոքբաստերի տպավորություն է թողնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին հանձնարարվեց աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով:

«Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]