1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը դատավորի ներքին կարգապահական կանոններ սահմանելու նախագիծը խնդրահարույց է համարում

Կառավարությունը դատավորի ներքին կարգապահական կանոններ սահմանելու 
նախագիծը խնդրահարույց է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն, այսօր՝ նոյեմբերի 22-ի նիստում հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի՝ «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է նախատեսել Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի ներքին կարգապահական կանոններ սահմանելու, խորհրդատվական բնույթի պարզաբանումներ տալու, ինչպես նաև Դատական օրենսգրքով նախատեսված մի շարք լիազորություններ իրականացնելու արդյունքում ընդունված որոշումների անբողոքարկելիության վերաբերյալ իրավակարգավորումներ:

«Կառավարությունը որևէ առաջարկություն չունի ԲԴԽ կողմից դատավորի ներքին կարգապահական կանոններ սահմանելուն, սակայն առարկություններ ունի խորհրդատվական բնույթի պարզաբանումներ տալու վերաբերյալ: Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դա կարող է կանխորոշել դատավորի վարույթում քննվող գործի ելքը»,- ասաց Զեյնալյանը:

Կառավարության կողմից ներկայացված պարզաբանման մեջ ասվում է. «Դատավորի վարույթում քննվող գործի քննության ընթացքում ծագող իրավական հարցերի վերաբերյալ ԲԴԽ կողմից պարզաբանումներ տալը կարող է որոշակիորեն կանխորոշել գործի ելքը, ազդել արդարադատության իրականացման վրա, ինչպես նաև պարտադիր հաշվի առնվել այլ դատավորների կողմից նույն նորմի կիրառման ժամանակ:

Ավելին, Բարձրագույն դատական խորհրդին նման լիազորություն վերապահելը խնդրահարույց է նաև այն առումով, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը հանդիսանում է որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինքնուրույն հիմք, որի պարագայում Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու դեպքում չի բացառվում, որ պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակով դատավորը հարկադրված հետևի Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական հարցերի վերաբերյալ տրված «խորհրդատվական» պարզաբանումներին:

Բարձրագույն դատական խորհրդին իրավական հարցերով պարզաբանումներ տալու լիազորություն վերապահելու անհրաժեշտությունը բացակայում է:

Այնուամենայնիվ, հարկ է նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհուրդն օժտված է ենթաօրենսդրական ակտեր ընդունելու սահմանադրական լիազորությամբ, իսկ դրանց առնչությամբ պաշտոնական պարզաբանում տալու ընդհանրական հնարավորություն նախատեսված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասում:

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 8-9-րդ, 18-րդ և 24֊-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ընդունվող որոշումները, ինչպես նաև դատավորի գնահատման արդյունքում կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն: Այս առումով հարկ է նշել, որ.

1) Նախագծի հիմնավորումում չի ներկայացվել, թե ինչու է այդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունվող որոշումների բողոքարկումը պետք է բացառվել, իսկ մյուսների իրականացման արդյունքում ընդունվող որոշումներինը՝ ոչ:

2) Նախագծով առաջարկվող բողոքարկման ոչ ենթակա Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ցանկում ներառված են որոշումներ, որոնք հիմնարար նշանակություն ունեն դատական իշխանության կազմավորման և բնականոն գործունեության ապահովման տեսանկյունից, օրինակ՝ դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները հաստատելու, դատավորին մեկ այլ դատարան գործուղելու վերաբերյալ և այլ որոշումներ, իսկ դրանց ընթացքում թույլ տրված հնարավոր սխալների ուղղման գործիքակազմի բացակայությունը կարող է առաջացնել փակուղային իրավիճակ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]