Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կենսաթոշակային տարիքը Ճապոնիայում ծրագրում են հասցնել 70-ի

Կենսաթոշակային տարիքը Ճապոնիայում ծրագրում են հասցնել 70-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է երկրում կենսաթոշակային տարիքի նշագիծը ներկայիս 65-ի փոխարեն բարձրացնել մինչեւ 70՝ բնակչության արագ «ծերացման» պայմաններում տնտեսական աճն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով այս հարցի վերաբերյալ հատուկ հանձնաժողովի զեկույցի նախագիծը:

Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակային տարիքի ավելացմանը վերաբերող առաջարկությունները նոյեմբերի 26-ին կքննարկվեն Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության խորհրդի նիստում, որպեսզի մինչեւ գալիք ամառ նախապատրաստվի կոնկրետ ծրագիր: Սակայն դրա համար մի շարք համաձայնեցումներ կպահանջվեն Ճապոնիայի բիզնես-հանրակցության հետ:

Կենսաթոշակային տարիքի ավելացման մասին օրինագիծն նախատեսվում Է պատրաստել 2020 թվականին. այն հաշվի Է առնելու աշխատանքային գործունեության տարբեր պայմանները, օրինակ՝ կարճացված աշխատանքային օրերը, տնից դիստանցիոն աշխատանքի կատարումը, ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը՝ տարեց աշխատակիցների վարձելու համար: Ինչպես տեղեկացվել Է ավելի վաղ, Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում Է 80,89 տարի, կանանց կյանքի միջին տեւողությունը՝ 87,14 տարի: Երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, Ճապոնիայի կառավարության տվալների համաձայն, 65-ից բարձր տարիքի Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]