Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Facebook-ի փոխնախագահն ստանձնեց Google-ին եւ Apple-ին քննադատող ֆիրման վարձելու պատասխանատվությունը

Facebook-ի փոխնախագահն ստանձնեց Google-ին եւ Apple-ին քննադատող ֆիրման վարձելու պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ամերիկյան կորպորացիայի հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահի պաշտոնը թողնող Էլիոթ Շրեյջն իր վրա Է վերցրել Definers Public Affairs ֆիրման վարձելու պատասխանատվությունը, որը քննադատական հրապարակումներ Էր զետեղում Google եւ Apple ընկերությունների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ գործողությունների պատասխանատվությունն ընկնում Է հաղորդակցությունների գծով թիմի ղեկավարության վրա: Այդ ես եմ»,-ասված Է Շրեյջի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 21-ին հրապարակվել Է Facebook-ի կայքում: «Ես տեղյակ Էի եւ հավանություն տվեցի Definers-ին եւ նման ֆիրմաների վարձելու որոշմանը»,-նշել Է նա, հավելելով, որ ափսոսում Է իր անհաջողության համար: Հայտարարության մեջ Շրեյջը խոստովանել Է, որ Facebook-ը խնդրել Էր Definers Public Affairs-ին՝ «զբաղվել մրցակիցների հետ կապված աշխատանքով», ընդսմին նշելով, որ կորպորացիան նրան չի դիմել կեղծ լուրեր ստեղծելու կամ տարածելու խնդրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]