Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնապահպանության ոլորտում Հայաստանը կստանա խոշոր դրամաշնորհ  

Բնապահպանության ոլորտում Հայաստանը կստանա խոշոր դրամաշնորհ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23 մլն 208 հազար եվրոյի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս դրամաշնորհը բնապահպանության ոլորտում Հայաստանին հատկացված ամենախոշոր դրամաշնորհն է, և դրանում ներառված չէ վարկային որևէ կոմպոնենտ:

«Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել  պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,  էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։ 

 Հաշվի առնելով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի յուրահատուկ և հարուստ կենսաբազմազանությունը՝ որպես ծրագրի իրականացման վայր կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։ Թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, ծրագիրը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]