Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. Աննա Նաղդալյան

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր 
պաշտոն. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախկին մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից, ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

« Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ: Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել: 

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 

Եվ պարոն Վիրաբյանը, և պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»,- գրել է Նաղդալյանը: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Բիյագովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]