Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գվատեմալայում նախկին զինվորականն ավելի քան հինգ հազար տարվա բանտարկության Է դատապարտվել

Գվատեմալայում նախկին զինվորականն ավելի քան հինգ հազար տարվա բանտարկության Է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայում դատարանը նախկին զինվորական Սանտոս Լոպես Ալոնսոյին հինգ հազար տարուց ավելի բանտարկության Է դատապարտել ավելի քան 30 տարի առաջ 171 մարդու սպանությանը մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Universal հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով՝ տրիբունալը միաձայն որոշել Է, որ Ալոնսոն պատասխանատվություն Է կրում 1982 թվականին 171 մարդու սպանության համար եւ 30 տարվա բանտարկության Է դատապարտվում յուրաքանչյուր զոհի համար (5130 տարի), եւս 30 տարի ավելացրել են նրա դատավճռին մեկ այլ Էպիզոդի՝ անչափահասի առեւանգման եւ սպանության համար:

Ինչպես հայտնել Է հրատարակությունը, Ալոնսոն երկրում 1960 – 1996 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Գվատեմալայի զինված ուժերի հատուկ օպերատիվ թեւի 40 անդամների թվում Դոս Էռես գյուղում մասնակցել Է կոտորածին, որտեղ սպանվել են բազմաթիվ տղամարդիկ, կանայք, երեխաներ եւ ծերունիեր: Գվատեմալայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով զոհվել եւ անհայտ կորել Է շուրջ 250 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ հարկադրված լքել Է մշտական բնակության վայրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]