Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դանիան որոշեց կասեցնել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա

Դանիան որոշեց կասեցնել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել Սաուդյան Արաբիա զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման թույլտվությունների տրամադրումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտարարել Է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը, որի խոսքը մեջբերել Է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշումը կապված Է լրագրող Ջամալ Խաշկոջիի, ինչպես նաեւ Եմենում տիրող բարդ քաղաքական իրադրության հետ: Սամուելսենը նշել Է, որ որոշումն ընդունել են ԵՄ-ի անդամ մյուս պետությունների արտաքին գործերի նախարարների հետ վերջերս կայացած կոնսուլտացիաների արդյունքներով: Արտահանման կասեցումը կվերաբերի նաեւ կրկնակի նշանակության մի շարք տեխնոլոգիաների: Ավելի վաղ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան եւ Նորվեգիան, հայտնել են Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումները դադարեցնելու մասին:

Նոյեմբերի 14-ին Եվրախորհրդարանը բանաձեւ Է ընդունել, որով կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ շտապ կարգով բռնարգելք սահմանել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումների վրա: Սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջին, որը հայտնի Է Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներով, կորել Է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողն սպանվել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքում տեղի ունեցած կոնֆլիկտի հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել Է այդ հանցագործությունը՝ Էր Ռիադից պահանջելով անցկացնել թափանցիկ հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]