1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նոյեմբերի 24-ին կայանալիք երթի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նոյեմբերի 24-ին կայանալիք երթի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը որոշել է երթ կազմակերպել Երևան քաղաքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ին բոլորիդ հրավիրում եմ մասնակցել համաերևանյան երթի: Երթը լինելու է անսովոր` մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք  հեղափոխության օրերին: Այսինքն` սկսելու ենք Նոր Նորքից և Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով ենք անցնելու: Փորձելու ենք լինել  վարչական շրջանների մեծ մասում: Հույս ունեմ, որ այդ օրը լավ կքայլենք: Ի վերջո՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և նշանավորելու ու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ազդարարելու համար»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]