Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դդմաշեն համայնքի ղեկավարը խիստ անհրաժեշտ է համարում Դդմաշեն-Ծաղկունք ավտոճանապարհի եզրապաշտպան պատնեշի կառուցումը

Դդմաշեն համայնքի ղեկավարը խիստ անհրաժեշտ է համարում Դդմաշեն-Ծաղկունք 
ավտոճանապարհի եզրապաշտպան պատնեշի կառուցումը

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դդմաշենի համայնքապետարանում համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը ներկայացրեց համայնքում վերջին տարիներին կատարված աշխատանքները եւ հիմնախնդիրները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին իրականացված մի շարք ծրագրերի շնորհիվ համայնքն ունի նորոգ ճանապարհներ, խմելու ջրի շուրջօրյա մատակարարում, գործող մանկապարտեզ, նորոգված դպրոց, այլ ձեռքբերումներ, սակայն քիչ չեն նաեւ համայնքի հիմնախնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ: «Ունենք առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնք պահանջում են պետական աջակցություն: Առաջինը՝ մշակույթի տան հիմնանորոգումն է, որի համար կպահանջվի մինչեւ 100 միլիոն դրամ:

Մշակույթի տանը տեղավորված է նաեւ համայնքի գրադարանը, որտեղ պահպանվում է մինչեւ 7 հազար կտոր գիրք: Երկրորդ խնդիրը Դդմաշեն-Ծաղկունք հանրապետական նշանակության ճանապարհի եզրապաշտպան պատնեշի կառուցումն ՝է մոտ 700 մետր երկարությամբ, որը պետք է կատարվի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջոցներով, սակայն մեր դիմումները տարիներ շարունակ մնում են անհետեւանք: Եզրապաշտպան պատնեշի բացակայությունը բավականին վտանգավոր իրավիճակ է առաջացնում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:

Ի դեպ, տարբեր տարիների ընթացքում դրանց բացակայության հետեւանքով գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ:Հիմնանորոգման խիստ կարիք ունի նաեւ Դդմաշենի երկու հատվածներն իրար կապող կամուրջը, որի համար տեղական միջոցները բավարար չեն»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]