Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի 
պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ստրասբուրգ իր այցի նպատակը և հագեցած օրակարգի արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ձեռքբերումներին և հեռանկարներին։

ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի պաշտոնյաներին ներկայացրեց Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]