Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հանրային խորհուրդը Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրել

Հանրային խորհուրդը Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի 
նախագահ է ընտրել
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից, նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։

Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես արդյունաբերության ոլորտի խնդիրներին, էներգետիկ ոլորտին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղավիացիայի խնդիրներին, հարկային համակարգին, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման անհրաժեշտությանը և այլն։ Սաֆարյանը կարևորել է ՀՀ կառավարության և պետական կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակները և հույս հայտնել, որ ապագայում այդ համագործակվությունն առավել արդյունավետ կլինի։

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը, որը եղել է խորհրդի ամենաակտիվ և գործուն հանձնաժողովներից մեկը, իր մեջ ներառել է նեղ ոլորտային 15 ենթահանձնաժողով։

Հանձնաժողովի այսօրվա  նիստը նախագահել է Վազգեն Մանուկյանը, որը նույնպես բարձր է գնահատել ՀԽ ֆինանսատնտեսական և բուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը։ Մանուկյանը հանձնաժողովում ընդգրկված նոր անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հանրային խորհրդի գործունեությանը, լիազորություններին, պետության կյանքում Հանրային խորհրդի դերին ու նշանակությանը։ ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ նշանակված 15 անդամներից Աշոտ Հակոբյանն ու Բաբկեն Պիպոյանը նույնպես ներկա են գտնվել և մասնակցել նիստի վարմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը սթ նոյեմբերի 8-ն էր):

Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]