Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամ համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամ համաներմամբ ազատ է արձակվել 509 
դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 509 դատապարտյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 44, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  40, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 15, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 55, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 16, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 28, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 24, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 63, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 62, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]