Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ծովագյուղում իրականացվել է սուբվենցիոն չորս ծրագիր

Ծովագյուղում իրականացվել է սուբվենցիոն չորս ծրագիր

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Ծովագյուղում ներդրվել է սուբվենցիոն 4 ծրագիր, որոնցից երկուսն արդեն ավարտվել է, իսկ երկուսը գտնվում են իրականացման փուլում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել են 3 ներհամայնքային ճանապարհ, բարելավվել է ջրամատակարարման համակարգը, ընդլայնվել գիշերային լուսավորության ցանցը, իսկ մի թաղամասում ընթացքի մեջ են բազմաբնակարան երեք շենքերի կոյուղու հիմնանորոգման եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները: Այստեղ փոխվում է 440 մետր երկարությամբ կոյուղագիծ, կառուցվում նոր սեպտիկ հոր, ինչի արդյունքում բազմաբնակարան շենքերի 72 ընտանիքների համար արմատական լուծում է ստանում ջրահեռացման խնդիրը:

«Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 83 միլիոն դրամ, որից 50 միլիոնը կազմում է Ծովագյուղի համայնքապետարանի, 33 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարության ներդրումը: Հաջորդ տարի եւս նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերի միջոցով համայնքում կարգավորել այնպիսի կենսական խնդիր, ինչպիսին է խմելու ջրատարի ներքին ցանցի եւ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]