Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ձեռք է բերել պայմանավորվածություններ

«Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը 
ձեռք է բերել պայմանավորվածություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 19-ից 21-ը Փարիզում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի գլխավորած պատվիրակությունը։

Բացի ՏՀԶԿ անդամ երկրների պատվիրակություններից, միջոցառմանը մասնակցել են նաև արևելյան գործընկերության և կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները։ 

Նոյեմբերի 19-ին, միջոցառման պաշտոնական բացման օրը, ներկայացվել են մի շարք երկրներում ՏՀԶԿ փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներն ու առաջարկությունները։ Հետազոտությունների առանցքում մասնակից երկրներում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ռազմավարությունների, առանձին միջոցառումների, աջակցության ուղղությունների արդյունավետության բացահայտումն էր։
Մասնակից երկրների ներկայացուցիչները նաև փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ են ունեցել։

Մինչ միջացառման մեկնարկը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլիամ Տոմսոնի հետ և քննարկել մի շարք հարցեր հետագա համագործակցության, ինչպես նաև միջոցառման ընթացքում տարբեր ձևվաչափի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի պատվիրակության կողմից կազմակերպվել է նաև առանձին քննարկում ՏՀԶԿ և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Գործակալության փորձագետների հետ։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀԶԿ փորձագետների կողմից ՓՄՁ նոր ռազմավարության մշակման ընթացիկ աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև ռազմավարության մոնիթորինգն իրականացնելու հարցում։

ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակությունը կազմակերպել է առանձին հանդիպում-քննարկում ՏՀԶԿ փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ներդրման փորձը տարբեր երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Վրաստանում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՏՀԶԿ փորձագետների կողմից հետագայում ստանալ համապատասխան աջակցություն Հայաստանում Հաշտարարի ինստիտուտի կայացման հարցում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]