Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է 
դպրոցների տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն  կրթական գործընթացներում:

«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով և քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր և եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետև վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, և դրա կարիքն էլ չկա այսօր»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաև կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաև ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա:  

«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,- նշել է ԿԳ նախարարը:

Տնօրենների հետ հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել  իր դիտարկումներն ու մոտեցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]