Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարը չի բացառում Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը

Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարը չի բացառում Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին Է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառում երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent թերթը: Ընդհանուր առմամբ եւ ամբողջությամբ հանդես գալով խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի՝ նախարարների կաբինետի համաձայնեցրած ձեւաչափի աջակցության օգտին, Ռադը միեւնույն ժամանակ հասկանալ Է տվել, որ իրատեսական չի համարում վարչապետ Թերեզա Մեյի սպառնալիքների իրագործումը «կամ իմ գործարքը, կամ բաժանում առանց որեւԷ գործարքի» սկզբունքով, քանի որ վերջին տարբերակը պարզապես աջակցություն չի գտնի խորհրդարանի կողմից:

«Համայնքների պալատում (թորիները) մեծամասնություն չունեն, որպեսզի թույլ տան, որ դա պատահի»,-ասել Է նա: Պատասխանելով հարցին՝ կարող Է արդյոք նման հանգամանքներում Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի կառավարական նախագիծը պաշտպանելուց Համայնքների պալատի հնարավոր հրաժարումը հանգեցնել Եվրամիությանն անդամակցությունը պահպանելու շուրջ նոր հանրաքվեի կազմակերպման անհրաժեշտությանը, Ռադը ասել Է. «Եթե այն չանցնի (խորհրդարանով), ապա ինչ ասես կարող Է տեղի ունենալ: ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները կարող են կորցնել իրենց Brexit-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]