Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից և դա էր պատճառը, որ ցանկացա հանդիպել Ձեզ հետ և տեսակետներ փոխանակել»,- ասաց տիկին Մարմսոլերը:

Աննա Հակոբյանն էլ, անդրադառնալով իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին և ունեցած ելույթին, շեշտել է, որ իր ուղերձն առաջին հերթին կնոջ եւ մոր խոսք էր։ «Կանայք կարող են համախմբվել, միանալ և իրենց խոսքն ու ջանքերն ուղղել հանուն խաղաղության, հանուն նրա, որ սահմանին այլևս կրակոցներ չլինեն ու կողմերը զոհեր չտան, մինչև երկու երկրների կառավարություններն ու առաջնորդները կգան հակամարտության կարգավորման հարցում լուծման»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]