Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով ծնունդով գյումրեցի երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում: Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: 1988-ի դեկտեմբերի 7-ին Մուրադը թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ: «Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ երգել ու միշտ երազել եմ մենահամերգով ներկայանալ նաև այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-ասաց Ադամ Բարրոն: Ծրագրում ընդգրկված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր:

Ադամ Բարրոն կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կհնչեն առաջին անգամ: Միջոցառումը կրում է «30 տարի անց» խորագիրը: Ադամ Բարրոն առանձնահատուկ շեշտում է՝ շատ կարևոր է, որ համերգին ներկա լինի նաև երիտասարդ սերունդը, քանի որ որպես մեր երկրի մշակույթի դեսպան ցանկանում է նաև իր փորձը կատարումների տեսքով փոխանցել երիտասարդ երգիչներին:

Մինչ Գյումրիի համերգն Ադամ Բարրոն Մոսկվայում հանդես կգա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը՝ կատարելով Շառլ Ազնավուրի և Մարինե Ալեսիստեղծագործությունները: Այնուհետև կվերադառնա Փարիզ, ապա կժամանի հայրենիք: Առաջիկայում Բարրոն ելույթ կունենա նաև կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու 180-ամյակիննվիրված համերգին, ինչպես նաև երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրվածերեկոյին: Շուտով կթողարկվի Ադամ Բարրոյի «Ավե Մարիա» ձայներիզը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ