Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ 
մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ էլ պատրաստակամ է համագործակցության համար՝ այն հույսով, որ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական։

ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է քաղաքի հետ սերտ համագործակցության առկայությունը: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԶԾ և Երևանի միջև համագործակցությունը տեսանելի է բառի բուն իմաստով՝ Ծրագրի աջակցությամբ Երևանի մի քանի փողոցներում ներդրվել են լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է խնայել 60% ավելի էներգիա և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Բացի այդ, ՄԱԶԾ-ն աջակցություն է ցուցաբերել՝ Երևանի մի շարք հանրային և բնակելի շենքերում էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի օգտագործմամբ Երևանի ենթակայության հանրային շենքերում համատեղ համաֆինանսավորմամբ իրականացվում է էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր: Մոտ օրերս կբացվի այդ ծրագրով  վերանորոգված Էրեբունի վարչական շրջանի հ.3 մանկապատանեկան կենտրոնը, որի էներգաարդյունավետությունը կավելանա 50%-ով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]