Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն ապրում Է Չինաստանում


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Է ապրում աշխարհի ամենաբարձրահասակ 11 տարեկան աղջիկը, որի հասակը կազմում Է 208 սանտիմետր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: Չժան Ցզիյույ անունով դեռահասն ապրում Է Ցզինան քաղաքում, որը գտնվում Է երկրի արեւելքի Շանդունի նահանգում:

Նա սովորում Է վեցերորդ դասարանում եւ երազում Է դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի: Սպորտի նկատմամբ սերը նրան ներշնչել Է մայրը, որն առաջ խաղում Էր երկրի հավաքականում, իսկ այժմ մարզում Է տեղի թիմը: Չնայած այն բանին, որ աղջիկը շատ ժամանակ Է ծախսում մարզվելու վրա, նա լավ Է սովորում, զբաղվում Է երաժշտությամբ եւ պարերով: Չժանի մոր եւ հոր հասակը կազմում Է 180 սանտիմետր, ինչը արտասովոր Է չինացիների համար: Ահա թե ինչու նրանք չզարմացան, երբ վեց տարեկանում իրենց դուստրն արդեն աճել Է մինչեւ 160 սանտիմետր:

Համադասարանցիները լավ են վերաբերվում աղջկան եւ նրան հաճախ խնդրում են իրենց ձեռքերի վրա բարձրացնել: Ոմանք գանգատվում են, որ ստիպված են լինում վիզը ձգել նրա հետ շփվելու համար. սովորաբար վեցերորդ դասարանցի չինուհու հասակը մոտավորապես 137 սանտիմետր Է: Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով՝ ամենաբարձրահասակ աղջիկը համարվում Է 12-ամյա Սոֆի Հոլինսը՝ Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքից: Սակայն նրա հասակն ընդամենը 188 սանտիմետր Է: Հայտնի չԷ, թե Չժանի ընտանիքը պատրաստվում Է արդյոք նրան գրանցել որպես նոր ռեկորդակիր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ