Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թևան Պողոսյանի կարծիքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կմնա ներկայիս պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը

Թևան Պողոսյանի կարծիքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կմնա ներկայիս 
պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պետք է առաջնահերթ լավ գիտակցեն ՀՀ պետական շահերն և պահպանեն երկրի անվտանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ գուցե Հայաստանը սկսի մտածել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:

Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելը երկրորդական հարց է Հայաստանի համար՝ Պողոսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ամենայն հավանականությամբ կմնա ներկայիս պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Այն իրավիճակը, որ մեզ մոտ ձևավորվել է, ինձ թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսում անել, որ դեկտեմբերի 6-ին չի ընտրվի ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Բելառուսի ներկայացուցիչը»,- նշեց Պողոսյանը և հավելեց, որ այդ պարագայում կշահի երրորդ երկրի ներկայացուցիչը՝ Յուրի Սեմերիկովը:

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահն ընդգծեց, որ գուցե դա եղել է Հայաստանի շահը՝ որևէ տեղ որևէ բան զիջելով՝ մեկ այլ բան շահենք:

«Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար նաև հետևյալ արտահայտությունը, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսի պարտականություններ ունի ՀԱՊԿ-ը մեր երկրի հանդեպ և ինչպիսի պարտականություններ ունենք մենք: Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնում չլինի մեր ներկայացուցիչը, և մենք հասկանանք, որ այնտեղ քաղաքականություն է փոխվել, և սրանից ավելի շատ ենք մենք շահել՝ գուցե հենց դա նպաստի մեր անվտանգության համակարգին»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով որոշ փորձագետների այն կարծիքին, թե ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակ է, շեշտեց, որ ոչ թե ճգնաժամային է, այլ մի իրավիճակ է, որտեղ Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը:

«Եթե ՀԱՊԿ-ն ունի այն ինստիտուցիոնալ ընկալումը, որ ինքն իսկապես ուզում է դառնալ լուրջ կազմակերպություն, որին միջազգային այլ կազմակերպությունները կճանաչեն և կհարգեն, ապա պետք է հասկանա, որ Հայաստանը նպաստել է դրա հնարավորությանը։ ՀԱՊԿ-ը պետք է նաև հասկանա, թե ինչ ընթացիկ բացթողումներ ունի, որ, օրինակ՝ որևէ գլխավոր քարտուղար մահանա, ի՞նչ է լինելու, նորից հաջորդ երկրի ներկայացուցի՞չն է գլխավորելու։ Այդ գործընթացները գոնե կճշտեն, կհասկանան՝ ինչպես են անելու։ Այս բոլոր խոսակցություններից ինչ-որ քաղաքականություն է որոշվելու, որովհետև ՀԱՊԿ-ը կարող է կամ ավելի հզոր կոլեկտիվ ռազմաքաղաքական միավոր դառնալ, կամ հասկանալ, որ լիակատար այլ փիլիսոփայություն պետք է փոխվի այդ կառույցի մեջ, և ինչ-որ այլ լուծումներ կգտնեն։ Այդ հնարավորության դուռը բացել է Հայաստանը, ինչի համար բոլորը ՀԱՊԿ-ում պետք է շնորհակալ լինեն նրան»,- նկատեց Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ հնարավորությունն օգտագործելու դեպքում կշահեն, իսկ եթե չօգտագործեն՝ ապա այն կմնա թույլ կազմակերպություն, ինչպիսին հիմա է:

Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նախագահության չպահպանման հարցին՝ ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առնվազն գլխավոր հարցը չէ կամ այնքան էլ էական չէ: ՀԱՊԿ-ում կան շատ ավելի լուրջ հարցեր, և գլխավոր քարտուղարի հարցնը դրանք քննարկելու առիթ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]