Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել

Գերմանիայում խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում գրեթե հազար ոստիկաններ եւ մաքսատան աշխատակիցներ են մասնակցել խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներին, որոնք լույս նոյեմբերի 21-ի գիշերն անցկացվել են Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի ոստիկանության նախագահության մամուլի ծառայությունը:

«Մաքսատան հետ համատեղ իրավապահ մարմինների գրեթե հազար աշխատակիցներ են մարզվել՝ գործելու ահաբեկչական գործողության պայմաններում: Դաշնային եւ երկրամասային գերատեսչությունների ոստիկանները, որոնք մշտապես ծառայություն են կրում Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում, անցկացրել են վարժանքներ՝ գործելով չորս տարբեր սցենարների շրջանակներում»,-ասված Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված Է գերատեսչության կայքում:

Մասնավորապես, սցենարներից մեկը նկարագրում Է ահաբեկչական գործողություն, որը կատարվել Է իսլամիստ-զինյալների կողմից, որի ընթացքում զինված հանցագործները կրակ են բացել ավիաուղեւորների վրա եւ իրականացրել ռումբերի պայթյուն, հայտնել Է dpa գործակալությունը:

Ինչպես ասված Է ոստիկանության մամուլի տեղեկագրում, նմանօրինակ վարժանքներ ավելի վաղ անցկացվել են երկաթուղային յոթ կայարաններում Գերմանիայի ամբողջ տարածքում: Ավելի վաղ ԳԴՀ-ի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը վերստին հայտարարել Է, որ Գերմանիայում պահպանվում Է ահաբեկչական գործողությունների կատարման մեծ սպառնալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]