Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

YouTube-ը կնկարահանի «Մեծն Գեթսբի»-ի սերիալ-պրիկվելը. Deadline Hollywood


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսածառայությունն սկսել Է Gatz («Գեթս») սերիալի նկարահանման աշխատանքը, որը պատմում Է այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի սյուժեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline Hollywood պորտալը:

Պատմությունը հիմնված կլինի ակադեմիական տեսության վրա, որի համաձայն, Ֆիցջերալդը Ջեյ Գեթսբիին պատկերացնում Էր որպես խառնածին ռասայի տղամարդ: Նշվում Է, որ սյուժեն վերաբերելու Է այսպես կոչված Հառլեմյան վերածննդին՝ 20-րդ դարի 1920-1930-ական թվականների աֆրոամերիկյան մշակույթի ծաղկման ժամանակաշրջանին: Սերիալի գործադիր պրոդյուսերներն են Գրեգ Սիլվերմանը («Իմ ատելության տասը պատճառները») եւ Պոլ Շապիրոն («Հերոսները»):

Նախագծի մնացած մանրամասները դեռ չեն հաղորդվում: «Մեծն Գեթսբի»-ն ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպն Է, որը հրապարակվել Է 1925 թվականին: Գլխավոր հերոսը՝ Նիկ Քարաուեյը, Միջին Արեւմուտքից ժամանում Է Նյու Յորք, որտեղ բնակություն Է հաստատում իր երեկույթներով հայտնի միլիոնատեր Ջեյ Գեթսբիի հարեւանությամբ:

Գիրքն Էկրանավորվել Է մի քանի անգամ: 2013 թվականին ֆիլմն, ըստ վեպի, նկարահանել Է ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանը. կինոնկարը հավաքել Է ավելի քան 350 մլն դոլար: Գեթսբիին մարմինավորել Է Լեոնարդո դի Կապրիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ