Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցությունը խնդիր չի կարող ունենալ. Նախարարն անդրադաñձել է ԱՄՆ պատժամիջոցներին

Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցությունը խնդիր չի կարող ունենալ. 
Նախարարն անդրադաñձել է ԱՄՆ պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորում է Իրանի հետ էներգահամակարգի նույն հաշվեկշիռների պահպանումն ու Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ օրերս հանդիպել են Ամերիկայի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները եղել են նաև տարիներ առաջ: Մենք իրենց հանգամանալից ներկայացրել ենք, որ այսօր, քանի դեռ ունենք փակված սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մեր էներգահամակարգը զարգացել է այդ ուղղությամբ»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման խնդիր կոնկրետ մեր մասով չի կարող լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am