1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Գեղարքունիքի մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը 
Գեղարքունիքի մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Այցի նպատակը, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, պետական միջոցներով Գեղարքունիքի մարզի որոշ տեղամասերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի դիտարկումն էր:
Հակոբ Արշակյանի այցի առաջին կանգառը Երեւան-Սեւան մայրուղու 54-րդ կիլոմետրին էր՝ Գագարինավանի հատվածում, որտեղ իրականացվում են սողանքի հետեւանքով առաջացած ճանապարհաեզրի փլվածքի վերականգնման աշխատանքներ, տեղադրվում է ջրահեռացման համակարգ: Ինչպես տեղում նշեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ճանապարհ» ՍՊԸ տնօրեն Էդիկ Բեզոյանը՝ ջրահեռացման համակարգի բացակայության արդյունքում մայրուղուց Գագարին մտնող ճանապարհաեզրին առաջացել էր մոտ 30 գծամետր երկարությամբ փլվածք, ինչը վտանգավոր իրավիճակ էր ստեղծում տրանսպորտային երթեւեկության համար: «Պետական բյուջեից փլվածքի վերականգնման նպատակով հատկացվել էր 38 միլիոն դրամ, սակայն մենք նախագծում փոփոխություն կատարելու շնորհիվ լուծումը տվել ենք 21,5 միլիոն դրամով՝ խնայելով 16,5 միլիոն դրամ: Լիցքի աշխատաքներն ավարտվել են, այժմ կատարվում են ջրահեռացման համակարգի եւ մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Էդիկ Բեզոյանը:
Նախարարի պաշտոնակատարը դիտարկեց նաեւ Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի 64-67–րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները, որոնք ավարտվել են նոյեմբերի 6-ին:
Ինչպես ընդգծեց «Հայավտոճան» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը՝ պետբյուջեի միջոցների հաշվին այստեղ ասֆալտապատվել է 2980 գծամետր երկարության ճանապարհ՝ 32 հազար 740 քառակուսի մետր մակերեսով: Նույն ճանապարհի ձախակողմյան մասում ճանապարհաշինական աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականի ընթացքում:
Նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց իրականացված աշխատանքների որակը: «Մենք այս տեղամասում ունենք ճանապարհաշինական աշխատանքների բարձր որակ՝ համապատասխան միջազգային բոլոր չափորոշիչներին: Այժմ մենք լաբորատորիաների միջոցով բոլոր ուղղություններում հետեւում ենք ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Եթե նկատվում է անորակ աշխատանք, մենք անմիջապես ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ, պահանջում, որ շինարարն անիջապես շտկի թերությունները: Եթե շինարարը չի շտկում թերությունները, տվյալ կազմակերպությունն արդեն հայտնվում է նախարարության սեւ ցուցակում՝ զրկվելով շինարարական մրցույթներին մասնակցելու հնարավորությունից»,-նշեց Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Անդրադառնալով Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման ժամկետներին՝ Հակոբ Արշակյանը հավաստեց, որ այն կիրականացվի 2019 թվականի ընթացքում, նախարարության կողմից խնայված միջոցների հաշվին:
Այնուհետեւ նախարարի պաշտոնակատարը ճանապարհաշինական աշխատանքների դիտարկումները շարունակեց Տավուշի մարզում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]