Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով զգուշացում

Հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է 
ապառքների մասով զգուշացում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով համապատասխան զգուշացում` պարտականությունները կատարելու հետ կապված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Ընդհանուր ուսումնասիրվել են բոլոր այն թույլտվությունները, որոնք ունենք տրված այս դաշտում: Արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ: 28 ընկերություններից 23-ի նկատմամբ զգուշացումներ են ներկայացվել, իսկ հինգի՝ ընդերքի օգտագործման իրավունքները դադարեցվել են պարտավորությունները չկատարելու համար»,-ասաց Բաղրամյանը՝  չնշելով, թե որ ընկերությունների մասին է խոսքը:

 «Այս պահին չեմ հիշում, թե որ ընկերություններն են: Ինֆորմացիա կարող եք ստանալ մեր նախարարությունից»,-նշեց նա: Խոսելով առաջիկա անելիքներից՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասով աշխատանքները շարունակվելու են:

 «Բոլոր մեր պետական ձեռնարկություններում այսօր իրականացվում է հաստիքացուցակների և աշխատողների վերանայում, օպտիմալացում, ուսումնասիրվում են գործող սակագներում ներառված ծախսերը, գնումների ընթացակարգերը։ Որևէ ավելորդ ծախս բացառվելու է»,- հավելեց Գարեգին Բաղրամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]