Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը մոտ էր Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու դառնալուն    

Յուրա Մովսիսյանը մոտ էր Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու դառնալուն

 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ էր Ազգերի լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկու ճանաչվելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Չիկագո Ֆայեր» ակումբի հարձակվողը Ազգերի լիգայի խմբային փուլում մասնակցեց 4 խաղի, խփեց 5 գնդակ: Մովսիսյանից շատ Ազգերի լիգայում աչքի ընկավ Սերբիայի հավաքականի եւ անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը:

Յուրա Մովսիսյանը մոտ 3 տարվա դադարից հետո վերադարձավ ազգային թիմ և դարձավ ընտրանու միակ ֆուտբոլիստը, ով դարձել է պոկերի հեղինակ:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլում D խմբի 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականը վերջին տուրից հետո 2-րդն է: Այս խմբում առաջին տեղը զբաղեցրեց և խմբից դուրս եկավ Մակեդոնիան, որը հավաքեց 15 միավոր: Մակեդոնացիները խմբային փուլում պարտվեցին միայն Հայաստանի հավաքականին՝ Երևանում կայացած խաղում: Հայաստանի ընտրանին 10 միավորով երկրորդն է: Մեր ընտրանին 6 խաղից միայն 3-ում հաղթանակ տոնեց, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և երկուսում պարտվեց: 6 միավորով եռյակի վերջում Ջիբրալթարն է, իսկ 4 միավորով վերջինը՝ Լիխտենտեյնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]