Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ շրջադարձ չկա նաև հանրության մոտ նման պահանջի բացակայության պատճառով. Լենա Նազարյան

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ շրջադարձ չկա նաև հանրության մոտ նման պահանջի բացակայության պատճառով. Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում հանրահավաքների ընթացքում արտաքին քաղաքականություն փոխելու պահանջ չի եղել, և նաև դա է պատճառը, որ ՀՀ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ  չի արվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Երբ հրապարակում հանրահավաք էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար արտաքին քաղաքականությունը փոխելու՝ մեզ ուղղված քաղաքական պահանջ: Եվ դա է պատճառը, որ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ մենք չենք անելու: Քաղաքացիների` հրապարակում տված պատվերն  այն էր, որ հաստատվի արդարություն, պետական միջոցները չմսխվեն և բացահայտվեն այն կոռուպցիոն դեպքերը, որոնք տարիներ շարունակ հայտնի են դարձել հանրությանը, սակայն չեն ունեցել որևէ հետևանք»,-ասաց Նազարյանը:

Նա նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ նախկինում իսկապես եղել են իրավիճակներ, որոնք լուռ անցել ենք առաջ` շատ դեպքերում անտեսելով Հայաստանի շահերը:

 «Հիմա, երբ Հայաստանի կողմից տրվում են հստակ պատասխաններ, և ակնկալվում է, որ մեր գործընկեր պետությունները պետք է նկատի ունենան մեր շահերը, չգիտես ինչու զայրույթ է առաջանում: Ինչո՞ւ մենք պետք է լռենք և հաշտվենք այն իրավիճակի հետ, երբ մեր հանդեպ անարդար են վարվում: Կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները»,-ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով` այլ երկրների հետ հեռակա խոսակցությունները թույլ կտան, որ երկրների ղեկավարները նստեն սեղանի շուրջ և ոչ թե քաղաքավարի ժպտան միմյանց, այլ խոսեն երկրի շահերից, ձեռք բերեն հստակ պայմանավորվածություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]