Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերկելը ձգտում է Լոնդոնի հետ պահպանել գործակցությունը պաշտպանության եւ անվտանգության բնագավառում

Մերկելը ձգտում է Լոնդոնի հետ պահպանել գործակցությունը պաշտպանության եւ անվտանգության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում լայնամասշտաբ համագործակցությունը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:

«Մեր գլխավոր հետաքրքրությունը Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում լավ հարաբերություններ ունենալն Է՝ միջազգային ձեւաչափերի մակարդակով,-ասել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը:-Ես եւ ամբողջ դաշնային կառավարությունը դրա օգտին հանդես ենք գալու բոլոր ուժերով»:

Մերկելը հերթական անգամ նշել Է, որ ԳԴՀ-ն հարգում Է ԵՄ-ից դուրս գալու Միացյալ Թագավորության մեծամասնության որոշումը, չնայած դրա հետ կապված բոլոր դժվարություններին: Նա հույս Է հայտնել, որ Եվրամիությունը նոյեմբերի 25-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովում իր կողմից կհամաձայնեցնի Brexit-ին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]