Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Tiffany & Co.-ն Սուրբծննդյան ֆիլմ Է նկարահանել Նաոմի Քեմփբելի եւ Զոի Քրավիթցի մասնակցությամբ

Tiffany & Co.-ն Սուրբծննդյան ֆիլմ Է նկարահանել Նաոմի Քեմփբելի եւ Զոի Քրավիթցի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tiffany & Co. ոսկերչական իրերի եւ ժամացույցների ընկերությունը ներկայացրել Է Believe in Dreams («Հավատա երազանքիդ») Սուրբծննդյան ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտնել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ֆիլմում նկարահանվել են մոդելներ Նաոմի Քեմփբելը եւ Սյաո Վեն Ձյուն, երաժիշտ Զոի Քրավիթցը, երգչուհի Քարեն Էլսոնը եւ Իլոն Մասքի մայրը՝ մոդել եւ ոճի կուռք Մեյ Մասքը: Ֆիլմի գործողությունը տեղի Է ունենում Նյու Յորքի Ավենյու 5-ում ընկերության ֆլագմանական բուտիկում: Քրավիթցը, որը մարմնավորում Է բուտիկի վաճառողին, ընկնում Է ֆանտաստիկ աշխարհ, որտեղ ամեն ինչ ստանում Է Tiffany Blue-ի ֆիրմային երանգը: Այնտեղ ամանորյա արհեստանոցում ոսկերիչներն աշխատում են հերոսուհու՝ Սյաո Վեն Ձյուի գլխավորությամբ: Եզրափակիչ մասում բոլոր հերոսուհիներին «Ալիսան Հրաշքների աշխարհում»-ի ոգով «խելահեղ թեյախմություն» Է սպասում Tiffany-ի հավաքածուից ընտրված սպասքով եւ Blue Box Cafռ-ի անուշեղենով՝ Խելառ գլխարկակարի դերում Նաոմի Քեմփբելի մասնակցությամբ:

«Նախամանորյա տարեշրջանը տարվա այն ժամանակն Է, երբ մենք, ինչպես երբեք, ոգեշնչվում ենք երազանքներով»,- գովազդային արշավը մեկնաբանել Է Ռիդ Քրաքոֆը՝ Tiffany & Co.-ի կրեատիվ տնօրենը:-Մենք այդ ֆիլմն ստեղծել ենք, որպեսզի ցույց տանք նրանց վիրտուոզությունը եւ փոխանցել տոնի ոգին Tiffany-ում, որտեղ հնարավոր Է ամեն ինչ»:

Ֆիլմի ռեժիսորն Է դարձել Մարկ Ռոմանեկը՝ Lemonade Beyoncռ տեսահոլովակի հեղինակը: Հոլովակի սաունդթրեքը Aerosmith խմբի՝ 1973 թվականի Dream On հիթն Է՝ Սթիվեն Թայլերի կատարմամբ: Tiffany ընկերությունը հիմնադրվել Է 1837 թվականին ԱՄՆ-ում, թողարկում Է զարդեր, ժամացույցներ, աքսեսուարներ, ինտերիերի առարկաներ, պարֆյումերիա: Կրեատիվ տնօրեն Ռիդ Քրաքոֆն ընկերություն Է հրավիրվել 2016 թվականի ամռանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]