Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերող ներդրումային յուրաքանչյուր նախագիծ պետք է իրականացվի մրցակցային եղանակով. Փաշինյան

Հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերող ներդրումային յուրաքանչյուր 
նախագիծ պետք է իրականացվի մրցակցային եղանակով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերող ներդրումային յուրաքանչյուր նախագիծ իրականացվի մրցակցային եղանակով, որպեսզի հնարավորինս խուսափեն կոռուպցիոն ռիսկերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արագածոտնի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Բայց կա նաև մոտեցում, որ այն նախագծերը, որոնք իրականացման փուլում են գտնվում, այսինքն, կիսատ են, ճիշտ չի լինի, որ մենք դրանք կանգնեցնենք: Այսինքն, մարդիկ աշխատել են, պայմանավորվածություններ են ձեռք բերել, պլաններ են կազմել: Այդ կիսատ նախագծերը մենք ինչ-որ ձևով պետք է ավարտին հասցնենք նույնիսկ այն պայմաններում, եթե դա  մեր սրտով չի: Հաշվի առնելով նաև անցումային շրջանը, հաշվի առնելով, որ ինչ-որ տեղ մենք կրում ենք նախորդ կառավարության պարտավորությունները՝ այդ նախագծերը պետք է նայենք, հնարավորինս ավելի լավը դարձնենք և իրականացնենք, որպեսզի այդ անցումային շրջանն անցնենք»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ անցումային շրջանն անցնելուց հետո հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերող բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն մրցութային և մրցակցային սկզբունքով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, և կառավարությունն էլ համոզված լինի, որ Հայաստանում նախագծերը իրականացվում են լավագույն պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]