Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովն առաջարկել Է ԵԱՀԿ-ն գործի դնել Եվրասիայում ինտեգրացման գործընթացների ներդաշնակեցման համար

Լավրովն առաջարկել Է ԵԱՀԿ-ն գործի դնել Եվրասիայում ինտեգրացման գործընթացների ներդաշնակեցման համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կարող Է հարթակ դառնալ Եվրասիայում ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման համար:

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 21-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում:

«Կարծում եմ, որ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն Է, կարող Է հարթակ դառնալ ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման համապատասխան նախաձեռնությունների քննարկման համար»: Մոսկվան եւ Մինսկը, նշել Է Լավրովը, եռանդուն աշխատում են Եվրասիական տնտեսական միության լրակառուցման, արտասահմանյան պետությունների եւ դրանց ինտեգրացիոն միավորումների հետ նրա կապերի ամրապնդման ուղղութամբ:

«Առանձնահատուկ ուշադրություն ենք նվիրում չինական «Մեկ գոտի – մեկ ուղի» ծրագրի հետ ԵԱՏՄ-ի կապակցման հարցերին»,- շարունակել Է նախարարը: «Այս համատեքստում գործնական բեկում Է ստանում նաեւ ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՍԵԱՆ-ի մասնակցությամբ Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման աշխատանքը, գործընկերություն, որը միանալու համար բաց Է Եվրասիական մայր ցամաքի բոլոր մյուս երկրների համար, ներառյալ ԵՄ-ի երկրները,- նշել Է ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]