Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենիա» ավիաընկերությունը մասնակից է դառնում «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային

«Արմենիա» ավիաընկերությունը մասնակից է դառնում «Սև ուրբաթ» համաշխարհային 
ակցիային

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը մասնակից է դառնում «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերությունից, նոյեմբերի 23-ին, հատուկ իր ուղևորների համար և բացառապես ավիաընկերության գրասենյակից, կարող եք գնել ավիատոմսեր հետևյալ սակագներով։ Երևան-Թել Ավիվ-Երևան - 150 Եվրո Երևան-Լիոն-Երևան - 150 Եվրո Երևան-Վորոնեժ-Երևան - 100 Եվրո Երևան - Միներալնիյե Վոդի-Երևան - 100 Եվրո։ Ավիատոմսերի գները գործում են միայն երկկողմանի տոմս ձեռք բերելու համար:

Տոմսերը կարող եք ձեռք բերել ցանկացած ամսաթվի համար։ Տոմսերը վերադարձի ենթակա չեն, ներառում են ուղեբեռ, իսկ օրվա փոփոխությունը կարժենա 100 և 150 եվրո: Նմանատիպ ակցիա ավիաընկերությունը արդեն իրականացնում է երկրորդ տարին անընդմեջ: «Մենք չենք ցանկացել անմասն մնալ նման մեծամաշտաբ միջոցառումից և նոյեմբերի 23-ին, առավոտյան ժամը 9-ից մինչև 18:00 սպասում ենք ուղևորներին մեր գրասենյակում»,- նշել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Հավելենք նաև, որ մեկ անձը կարող է գնել առավելագույնը 2 ավիատոմս, իսկ մեկ ընտանիքը առավելագույնը 4 տոմս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am