Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախարարը համոզված է`գազի սակագնի հետ կապված միջպետական համաձայնագրի որոշ դրույթներ սահմանափակել են ՀԿԾՀ գործառույթը

Նախարարը համոզված է`գազի սակագնի հետ կապված միջպետական համաձայնագրի 
որոշ դրույթներ սահմանափակել են ՀԿԾՀ գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի խոսքով`Ազգային ժողովի կողմից վավերացված 2013-2014 թվականների միջպետական համաձայնագրի որոշ դրույթներ սահմանափակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այս բոլոր դրույթները չեղարկելու հետ կապված բանակցություններ են ընթանում: Գարեգին Բաղրամյանը հիշեցրեց, որ գազի սակագնի 189 դոլարից 156 դոլարի իջեցման արդյունքում ձևավորվող լրացուցիչ գումարներն ամբողջությամբ պահպանվում են գազամատակարար ընկերությունում: «ԱԺ կողմից վավերացված նույն համաձայնագրի մեջ գրված է, որ 165 դոլարից 150 դոլարի իջեցման պարագայում կարող են նվազեցվել սակագները և հենց այդ չափով էլ 19 դոլարին կամ 9,3 դոլարին համարժեք դրամով գազի սակագինը նվազեցվել է 2016 թվականին: Այնուհետև Ռուսական «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից նախաձեռնություն է եղել 15 դոլարի չափով նվազեցնել գազի սակագինը, ինչը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 1-ին: Այնուհետև նույն համաձայնագրով կա մի դրույթ, որով 2018 թվականին սահմանված սակագները պետք է պահպանվեն»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե ԵԱՏՄ կազմում գտնվող Բելառուսն ինչո՞ւ է ավելի էժան գնով գազ ստանում, քան Հայաստանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ Բելառուսն անմիջապես սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, բնականաբար, նրան մատակարարվող գազը գոնե այն մասով, որ ռուսական կողմը վճարում է որպես տարանցում Վրաստանի Հանրապետությանը, պետք է տարբերվեր Հայաստանից գանձվող գնից: «Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ սահմանի գները լինեն համադրելի: Եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, պետք է հաշվի առնել նաև այն տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի Հանրապետության հետ, և առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]