Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռոբերտ դե Նիրոն որոշել է բաժանվել կնոջից 20 տարվա համատեղ կյանքից հետո. Page Six

Ռոբերտ դե Նիրոն որոշել է բաժանվել կնոջից 20 տարվա համատեղ կյանքից հետո. Page Six

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոն բաժանվում Է կնոջից՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերից, որի հետ նա ապրել Է գրեթե 20 տարի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Page Six հրատարակությունը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած մի աղբյուր: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, դե Նիրոն եւ Հայթաուերը «այլեւս միասին չեն ապրում», եւ, ինչպես սպասվում Է, շուտով զույգը «հրապարակավ կհայտարարի բաժանության մասին»:

Դե Նիրոն եւ Հայթաուերն ամուսնացել են 1997 թվականին: 1999 թվականին դե Նիրոն ապահարզան Է տվել, սակայն հինգ տարի անց զույգը կրկին ամուսնություն Է ձեւակերպել: Զույգը երկու զավակ ունի՝ որդին՝ Էլիոթ դե Նիրոն, եւ դուստրը՝ Հելեն Գրեյս դե Նիրոն:

Հայթաուերի հետ ամուսնությունը դե Նիրոյի համար թվով երկրորդն Է: Ավելի վաղ դերասանն արդեն ամուսնացած Է եղել ամերիկացի դերասանուհի Դիան Աբոթի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]