Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հակոբ Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Հակոբ Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել փոփոխել իրականացվող աշխատանքների տեխնիկան ու մեթոդաբանությունը։
Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները Հակոբ Արշակյանին ներկայացնելով իրավիճակը՝ նշել են, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։
Չինական կողմի պատասխանատուներն էլ մանրամասնել են բոլոր այն քայլերը, որոնք կատարվում են շինարարության տեմպերն արագացնելու և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ։ 
Հակոբ Արշակյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ պահպանելով նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվային պահանջները և բարձրորակ ճանապարհ կառուցել։ 
Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]