Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ի ծովուժի Ronald Reagan ավիակիրը Չինաստանի թույլտվությամբ մտել է Հոնկոնգի նավահանգիստ

ԱՄՆ-ի ծովուժի Ronald Reagan ավիակիրը Չինաստանի թույլտվությամբ մտել է Հոնկոնգի 
նավահանգիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan հարվածային ավիակիրը ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությամբ նոյեմբերի 21-ին ուղեկցման երեք նավերի հետ միասին մտել Է Հոնկոնգի նավահանգիստ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական վարչակազմի ծովային տրանսպորտի գործերի դեպարտամենտում:

«Ամերիկյան ավիակրին Հոնկոնգում կանգառում կատարելու թույլտվությունը չինական կողմի բարեկամական ժեստն Է Արգենտինայում Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրափի՝ պլանավորվող հանդիպման նախաշեմին»,- South China Morning Post թերթին ասել Է ռազմական փորձագետ Չժոու Չենմինը՝ Պեկինից: Սպասվում Է, որ երկու երկրների ղեկավարները կհաղորդակցվեն դեկտեմբերի 1-ին կայանալիք ընթրիքի ժամանակ՝ Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո:

Հոնկոնգում, որն այժմ Չինաստանի հատուկ վարչական շրջանն Է, տակավին Վիետնամի պատերազմի ժամանակներից սիրում են հյուրընկալվել ամերիկյան ռազմանավերը: Դրանց կանգառումները պատճառաբանված են տեխնիկական սպասարկման եւ նավաստիներին հանգստի տրամադրման անհրաժեշտությամբ: Սակայն վերջին տարիներին այդ այցերն սկսել են ավելի ու ավելի հազվադեպ իրականացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]