Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՀԿ-ում ներկայացվել է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին համաձայնագիրը

ԱՀԿ-ում ներկայացվել է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 19-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի լիագումար նիստի շրջանակներում կայացել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի ներկայացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀԿ համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ փաստաթուղթը, որը  ներառում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և հետանդամակցային զարգացումների վերաբերյալ վերլուծական համապարփակ տեղեկատվություն, մշակվել և համաձայնեցվել է ԱՀԿ քարտուղարության կողմից և շրջանառվել ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում:

Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:  

Լիագումար նիստին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների և մարմինների ներկայացուցիչներ:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» փաստացի ներկայացման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ավագ Ավանեսյանը: Զեկույցի վերաբերյալ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց դիրքորոշումները, կատարել համապատասխան հարցադրումներ, որից հետո կայացել են հանգամանալից քննարկումներ:

Նիստի շրջանակներում կայացել են նաև «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի», ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի»  վերաբերյալ զեկույցների ներկայացումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]