Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում ներդրվում է գերմանական դուալ ուսուցման համակարգ

Գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում 
ներդրվում է գերմանական դուալ ուսուցման համակարգ

 ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրվում է գերմանական դուալ ուսուցման համակարգ, որը կխթանի տեղական տնտեսական զարգացմանը և կբարձրացնի երիտասարդների զբաղվածությունը գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը ներդրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մասնավոր հատվածի զարգացում և ՏՄԿՈւ Հարավային Կովկասում» ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ վերջին շրջանում շատ մեծ ուշադրություն է դարձվում միջին մասնագիտական համակարգի խթանմանն ու զարգացմանը: «Այս համակարգի նկատմամբ մեծ ուշադրությունը տարբեր երկրներում հանգեցրել է տնտեսական աճի: ՄԿՈւ համակարգն առանց գործատուների հետ համագործակցության հնարավորություն չունի զարգանալու, սակայն այդ համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ»,- ասաց փոխնախարարը:

Եվրոպական կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար Դիդիե Ժիլբերը շատ կարևորեց Աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈւ) համակարգը և ասաց, որ մեկ տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք է իրականացվել: «Մի շարք մասնագետներ, ինչպես նաև ես, երկար ժամանակ աշխատել ենք «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի» վրա: Այսօր քննարկվում է այդ հայեցակարգի առաջին տարբերակը: Քննարկման ընթացքում հույս ունեմ, որ կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերն ու անելիքները»,- նշեց Ժիլբերը: 2017-2020 թթ. ընթացքում Հայաստանում կմշակվի գործնական ուսուցման կազմակերպման և իրականացման կատարելագործված համակարգ` սկզբնական ժամանակահատվածում ընտրված ոլորտների մասնագիտությունների համար, որը հետագայում կընդլայնվի: Հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը` համագործակցության ինստիտուցիոնալ կայացման նպատակով մշակվել է մասնավոր ընկերության և ուսանողի միջև կնքվող պայմանագրի ձևաչափը: Դուալ ՏՄԿՈւ փորձնական ծրագիրը պիլոտավորվում է պետական և մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցությամբ: Փորձնական ծրագրի պիլոտավորման վերջին փուլը համարվում է հմտությունների հավատարմագրման փուլ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]