1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իվանիշվիլին վստահ է Զուրաբիշվիլիի հաղթանակին, բայց պատրաստ Է ընդունել Վաշաձեի հաջողությունը

Իվանիշվիլին վստահ է Զուրաբիշվիլիի հաղթանակին, բայց պատրաստ Է ընդունել Վաշաձեի հաջողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին հույս Է հայտնել, որ ընտրություններում «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկրում կհայտնվի կառուցողական ընդդիմություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իվանիշվիլին վստահություն Է հայտնել, որ ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Զուրաբիշվիլին: «Վրացական երազանքի» առաջնորդը չի հավատում Վաշաձեի հնարավոր հաջողությանը, իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, կարծում Է, որ «իհարկե, ոչ մի լավ բան չի լինի»: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ Զուրաբիշվիլիի հաղթանակի դեպքում երկրում, այնուամենայնիվ, կհայտնվի կառուցողական ընդդիմություն:

«Հուսով եմ, որ այդ հաղթանակով մենք վերջնականապես կմերժենք այդ ապակառուցողական ուժին»,- ասել Է Իվանիշվիլին: Նրա խոսքով՝ իշխող թիմը «Ազգային շարժմանը» թույլ չի տա «դուրս գալ օրենքի շրջանակներից»: «Թող ոչ ոք չմտածի, որ մենք նրանց թույլ կտանք խախտել օրենքը»,- հավելել Է Իվանիշվիլին:

Լրագրողների հարցին՝ Վրաստանում հնարավոր են արդյոք իրադարձությունների զարգացման հեղափոխական սցենարներ Զուրաբիշվիլի հաղթանակի դեպքում, Իվանիշվիլին բացասական պատասխան Է տվել: «Փորձ կլինի: Բայց հավաստիացնում եմ բնակչությանը՝ նրանք ռեսուրս չունեն… Ժողովուրդը նեղացած Է, բայց ոչ չարացած»,- ընդգծել Է Իվանիշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]