Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դադարեցրել է ֆինանսական օգնությունը Պակիստանին

ԱՄՆ-ը դադարեցրել է ֆինանսական օգնությունը Պակիստանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դադարեցրել Է վճարումները Պակիստանին, քանի որ Իսլամաբադը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնին օգնելու համար: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ, որ Պակիստանն օգնի մեզ: Մենք այլեւս 1,3 միլիարդ դոլար չենք վճարում Պակիստանին: Մենք նրանց ոչինչ չենք վճարում, որովհետեւ նրանք ոչինչ չեն արել մեզ օգնելու համար»,- ասել Է նա:

Նոյեմբերի 18-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել Էր, որ Իսլամաբադը «ոչինչ չի անում» Վաշինգտոնի համար՝ նկատի ունենալով պայքարն ահաբեկչության դեմ: Նոյեմբերի 19-ին Թրամփը Twitter-ում գրել Էր, որ Պակիստանն այն երկրներից մեկն Է, որը շատ բան Է վերցրել ԱՄՆ-ից, բայց փոխարենը ոչինչ չի տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]