Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցները կհանգեցնեն նավթի գնի կտրուկ աճի. Թրամփ

Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցները կհանգեցնեն նավթի գնի կտրուկ աճի. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի եւ կարող Է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է Սաուդյան Արաբիային, եթե մենք նրանց հետ խզենք հարաբերությունները, կարծում եմ՝ նավթի գները մինչեւ երկինք կթռչեն: Ես զսպում եմ դրանք, նրանք (Սաուդյան Արաբիան) ինձ օգնում են զսպելու դրանք: Այժմ մենք նավթի ցածր գներ ունենք, ես ցանկանում եմ, որ դրանք ավելի ցածր լինեն»,- ընդգծել Է պետության ղեկավարը: «Եթե դուք ցանկանում եք, որ նավթի գները բարձրանան մինչեւ բարելի դիմաց 150 դոլար, Ռուսաստանն, ի դեպ ասած, շատ ուրախ կլիներ դրա համար, միակ բանը, որ դուք պետք Է անեք, մեր հարաբերությունները խզելն Է Սաուդյան Արաբիայի հետ»,- հայտարարել Է նա:

«Ես չեմ պատրաստվում քայքայել համաշխարհային տնտեսությունը, եւ ես չեմ պատրաստվում քայքայել մեր երկրի տնտեսությունը՝ անխոհեմ գործողություններ կատարելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ»,- հավելել Է ԱՄՆ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]