Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
20:57, 20 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում