Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միլան» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ իտալական ակումբը մոտ է «Լոս-Անջելես գելեքս»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիր ստորագրելուն, ով նախկինում արդեն հանդես եկել է «Միլան»-ում:

Ավելի վաղ հաղորդում էր,  որ «Միլան»-ը վեցամսյա պայմանագիր է առաջարկել շվեդ հարձակվողին՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչն իր հերթին ցանկանում է ստանալ 18-ամսյա երաշխավորված համաձայնագիր: Հարձակվողի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց:

«Իբրահիմովիչը շատ մոտ է «Միլան» տեղափոխվելուն, դա փաստ է: Այժմ մանրամասների մեջ մտնելու ժամանակը չէ, բայց դա արդեն այժմ ավելին է, քան գաղափարը: Զլատանն ունի յուրահատուկ որակներ, պայքարում է և կարողանում  մոտիվացնել մյուս խաղացողներին դաշտում և դրանից դուրս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]