Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 15-ին Երևանի քաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաքապետարանի լրատվական ծառայությունից, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի կարգադրությամբ «Երևանի հ. 48 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Ամիրյանի նկատմամբ  կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը:

Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական, խախտումներ հայտնաբերելու պարագայում էլ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]