Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոգերինին բացառել Է ԵՄ-ի՝ ռազմական միության վերածվելու հնարավորությունը

Մոգերինին բացառել Է ԵՄ-ի՝ ռազմական միության վերածվելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մեկնաբանելով համաեվրոպական բանակի ստեղծման հնարավորությունը: «Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: ՆԱՏՕ-ի հետ ոչ մի մրցություն չկա»,-ասել Է նա: Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն եվրոպական բանակ չի ստեղծում:

«Մենք եվրոպական բանակ չենք ստեղծում, այստեղ ոչ ոք եվրոպական բանակ չի կառուցում: Մենք ներդրումներ ենք անում, որպեսզի անվտանգության ավելի հուսալի, ավելի ակտիվ «մատակարարներ» լինենք տարածաշրջանում ու աշխարհում»,-հավելել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել Է, թե հարկ Է, որ Եվրամիությունն ստեղծի սեփական միասնական զինված ուժերը: Նա նաեւ կարծիք Է հայտնել Է, թե անհրաժեշտ Է, որ ԵՄ-ն պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Շատ չանցած նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Է ասել, որ ԵՄ-ն պետք Է աշխատի հանրակցության միասնական բանակ ստեղծելու ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]