Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նոյեմբերի 20-ին նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror հրատարակությունը: Թագավորական զույգը համատեղ ապրում Է 71 տարի. նրանք ամուսնացել են 1947 թվականի նոյեմբերի 20-ին:

Սպասվում Է, որ այդ օրն ամուսինները կանցկացնեն միասին. տոնական շքեղ միջոցառումներ պլանավորված չեն: Անցյալ տարի Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը: Այն ժամանակ ամուսնության 70-ամյակի կապակցությամբ Վինձորի դղյակում ոչ մեծ ընդունելություն Էր կազմակերպվել 100 մարդու համար: Դրան հրավիրված Էին միայն ամուսինների բարեկամներն ու ազգականները: 1997 թվականին ամուսիններն իրենց ոսկե հարսանիքը տոնել են Լոնդոնում Ուայթհոլի պալատին առընթեր Բանկետների սրահում:

Այն ժամանակ թագուհին հանդես եկավ ճառով, որում իր ամուսնուն շնորհակալություն հայտնեց «միասին անցկացրած 50 հիանալի տարիների համար»՝ նրան համարելով իր «ուժն ու հենարանը»: Ամուսինները ծանոթացել են, երբ երկուսն Էլ տակավին դեռահասներ Էին: Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ Ֆիլիպին տեսել Է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ակադեմիա այցելելու ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]